Լրահոս

23.01.2013 14:56


Իվետա Մուկուչյան. «Գոռի նման երգիչները կարող են հաղթանակ տուն բերել»

Իվետա Մուկուչյան. «Գոռի նման երգիչները կարող են հաղթանակ տուն բերել»

Երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սրտանց շնորհավորում եմ Գոռ Սուջյանին և մաղթում եմ նրան ՈւԺ, ՀԱՎԱՏ եւ ԱՆՍՊԱՌ ՁԱՅՆ!!! Ճիշտն ասած, ես մտածում էի մասնակցելու ուղղությամբ, քանի որ շատ շատ նամակներ ստացա եւ հասկացա, որ մեր երկրում կան մարդիկ (կապ չունի շատ թե քիչ), ովքեր տեսնում էին ինձ այդ դերում... Բայց այս օր մի քանի կարծիք կարդալով Գոռի վերաբերյալ` հասկացա, որ ես չէի ուզենա նրա տեղը լինել! Ճիշտա մենք երգիչ / երգչուհիներս ենք ընտրել այս կյանքի ճանապարհը եւ ստորագրել այն փաստի տակ, որ իրավունք ենք տալիս մարդկանց բարձրաձայն կարծիք հայտնել մեր մասին՝ գիտագցելով, որ այդ կարծիքները կարող են հնչել համ ինտելեկտուալ ձեւով բայց նաեւ պրիմիտիվ.... ուզողների եւ չուզողների կողմից, կյանքում կայացած մարդկանց կողմիվ եւ մարդկանցից, ովքեր դեռ չեն գտել իրենց իր կյանքում եւ այդ առումով վատաբանում են մյուսներին..... ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ԵՆՔ ԸՆՏՐԵԼ ԱՅԴ ՈւՂԻՆ Եւ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԾԱՆՐ ՏԱՆԵԼ ԱՅԴ ԱՄԵՆԸ..... Բայց այս պահին ես դիմում եմ հիմնականում մյուս որոշ արտիսների ֆանատներին, ովքեր միայն իրանք կուրքին գնահատելով վատաբանում են մյուս լավ, որակյալ ու կիրթ երաժիշտ /երգիչ/երգչուհիներին !!! Դա արդեն պրինցիպիալ քննադատություն ա եւ ավելի շատ կողմնապահություն!!! Որպես Եվրոպայում ապրած մարդ ու այնտեղի բեմերում որոշ փորձ ունեցած երգչուհի, կարող եմ ասել, որ այնտեղ գնահատվում է ԱՆԿԵՂԾ ՀԱՍԱՐԱԿԸ... միայն գլամուրով չես կարող այնտեղ շատ զարմացնել: Ճիշտ ա, գնահատում են, բայց այսօրվա դրությամբ Գոռի նման երգիչները կարող են ՀԱՂԹԱՆԱկ տուն բերել! Հասարակ, շիտակ, տաղանդավոր երքիչ, ով որ անկեղծ ձեւով ուղիղ կապ է ստեծում իր եւ իր լսողների միջեւ: Ես ավելի քան վստահ եմ, որ նա այս տարվա միակ ճիշտ ընտրությունն էր!!!!»:

Այս խորագրի վերջին նյութերը