Ներգաղթյալ կնոջ շքեղ ապրելակերպը բրիտանացիներին վրդովեցրել է
Մեծ Բրիտանիայի հասարակությունը անչափ վրդովված է Լիտվայից ներգաղթած Նատալյա Բելովայի հարցազրույցից. նա լրատվամիջոցներին պատմել է իր կյանքի մասին՝ հայտարարելով, թե աշխատանքից հրաժարվել է, քանի որ պետական նպաստները հնարավորություն են տալիս գնել դիզայներական հագուստ և օգտվել շքեղ հանգստավայրերից: 33–ամյա միայնակ մայրը շաբաթական ստանում է մոտ 280 բրիտանական ֆունտ, անվճար կաթի և մրգերի արժեթղթեր, ինչպես նաև «աշխատանքի տեղավորման հարցազրույցի» համար հագուստ ձեռքբերելու գումար:
Տեղական լրատվամիջոցները պարզել են, որ Նատալյան իր հագուստը գնում է «Roberto Cavalli» և «Giorgio Armani» ֆիրմային խանութներից, հունվարին կինը դստեր հետ հանգստացել է Իսպանիայում, իսկ ամանորյա տոնական օրերին մեկնել է Լիտվա, որտղ ծախսել է մոտ 1000 ֆունտ: «Ինձ չի հետաքրքում, թե իմ մասին ինչ են մտածում: Ես ընդամենը վերցնում եմ այն, ինչը ինձ տալիս են, չանելով ոչ մի անօրինական բան»,–իր հարցազրույցում ասել է Նատալյան: