Լրահոս

23.01.2013 14:25


Ճապոնիայի վարչապետի տեղակալը տարեց մարդկանց կոչ է արել շուտ մահանալ

Ճապոնիայի վարչապետի տեղակալը տարեց մարդկանց կոչ է արել շուտ մահանալ

Ցնցող հայտարարություն է  արել Ճապոնիայի վարչապետի տեղակալ, 72–ամյա Տարո Ասոն՝ Անվտանգության սոցիալական բարեփոխումների ազգային ժողովի իր ելույթում հայտարարելով, թե տարեց մարդիկ ճնշում են գործադրում երկրի տնտեսության վրա: Ըստ Ասոյի՝ նրանցից լուրջ հիվանդություն ունեցողները պետությանը ստիպում են մեծ գումարներ ծախսել իրենց բուժելու նպատակով՝ վնաս հասցնելով երկրի տնտեսությանը:  «Աստված չտա՝ ստիպված լինես ապրել, երբ կարծում ես, որ քո ճանապարհն արդեն անցել ես: Դուք ուղղակի չեք կարողանա հանգիստ քնել՝ մտածելով, որ պետությունը հոգ կտանի ձեզ համար: Այդ խնդիրը լուծում չի գտնի, եթե մենք  տարեց մարդկանց չթույլատրենք ինքնակամ հեռանալ այս կյանքից»,–ասել է Ասոն:

Հավանաբար, վարչապետի տեղակալը նմանատիպ հայտարարություն է արել այն պատճառով, որ այսօր Ճապոնիայի սոցիալական ապահովման համակարգը շատ ծանր վիճակում է, քանի որ պետությունը ստիպված է հոգալ 60 տարեկանից բարձր բոլոր մարդկանց ծախսերը, իսկ երկրում 128 մլն. բնակչից 1/3-ն է այդ տարիքի, և նրանց թիվը գնալով մեծանում է: Այդ հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել, ինչից հետո Տարո Ասոն ներողություն է խնդրել՝ հայտարարելով, թե լայն զանգվածների առջև նմանատիպ հայտարարություն չպետք է աներ:       

Այս խորագրի վերջին նյութերը