Քաղաքական

23.01.2013 12:41


Զոյա Թադևոսյան. «Միայն հանձնաժողովների անդամների վարձատրության գումարը կազմում 75-80 միլիոն դրամ»

Զոյա Թադևոսյան. «Միայն հանձնաժողովների անդամների վարձատրության գումարը կազմում 75-80 միլիոն դրամ»

ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շոուն վերաճում է տրագիկոմեդիայի…
Նախագահական ընտրությունների քարոզարշավի արդեն երկրորդ օրը հստակ ուրվագծվեց, որ փետրվարի 18-ին «նոր» նախագահ չենք ունենալու: Ս. Սարգսյանի թիմի կողմից շռնդալից և բազմամարդ հանրահավաքների կազմակերպման թամբալության ֆոնի վրա թեկնածուներից մեկի ճոխ և շռայլ քարոզչությունը, մյուսների կողմից հայաստանյան ավանդական ընտրությունների մասին հանկարծակի պայծառատեսական գնահատականները, անձնազոհ նստացուցավորի ցրտաշունչ դեգերումները հուզիչ էին, սակայն անկեղծությունն ու դերասանական խաղը միմյանցից զանազանելն ավելի օգտակար կլինի «հանդիսատեսի» համար…Ի դեպ, ժողովրդի բարեկեցության բարձրացման, այլ Հայաստանում ապրելու խոստումները կատարելու համար ծախսվում են «ծույլ ու ապաշնորհ» մանր ու միջին բիզնեսմենների «կաշիներից» քերթած միջոցները:

P.S.Միայն հանձնաժողովների անդամների վարձատրության գումարը կազմում 75-80 միլիոն դրամ:
Օգնի´ր մեզ, Տե´ր, օգնի´ր և խաղաղության մեջ պահիր քեզ ապավինած ու քեզ հուսացող ժողովրդին: Փրկիր մեզ տեսանելի ու անտեսանելի թշնամիներից»:

Այս խորագրի վերջին նյութերը