Լրահոս

23.01.2013 12:32


Հրանտ Բագրատյանի շտաբը՝ էպոսագետին. «Ու՞մ խաղերն եք խաղում, իշխանությա՞ն»

Հրանտ Բագրատյանի շտաբը՝ էպոսագետին. «Ու՞մ խաղերն եք խաղում, իշխանությա՞ն»

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին՝ գրելով.

«Մեր շտաբի մամլո պատասխանատուի խնդրանքով տեղադրում եմ այս տեքստը՝ ուղղված Առավոտում նախագահի թեկնածուներից մեկի կողմից «արտահայտած» մտքերի պարզաբանմանը.
Նախագահի այս թեկնածուն յուրաքանչյուր իր ասուլիսի ընթացքում չգիտես ինչու խոսում է ՀՀ նախագահի թեկնածուներից հենց Հրանտ Բագրատյանի մասին: Հրանտ Բագրատյանը հստակ զեկուցել է 15 տարվա ընթացքում ավելի քան երկուսուկես միլիոն դոլար աշխատավարձ ստանալու վերաբերյալ: Ավելին` ժամանակին այդ եկամուտները եւ դրանցից բյուջե մուծված անդորրագրերի պատճենները հրապարակել է մամուլով: Մարդը շուրջ 600 հազար դոլար եկամտահարկ է մուծել պետությանը, ի՞նչ «Marlboro»-ի մասին է խոսքը: Կոնյակի մասին: Նախ` մի ուղղում, Հրանտ Բագրատյանը խոսել է ոչ թե կոնյակի, այլ ընդհանրապես ալկոհոլային խմիչքների հավաքածուի մասին: Սույն թեկնածուն արդյո՞ք գիտակցում է, որ հավաքածուն վերաբերում է մինյոններին (25-50 գրամանոց շշերի մասին է խոսքը) եւ արդյո՞ք նա հասկանում է, որ Բագրատյանը դրանք հավաքել է հիմնականում ընկերությունում աշխատելու ընթացքում ավելի քան 100 ձեռնարկություններ այցելելու կամ ցուցահանդեսներին մասնակցելու ժամանակ: Մնում է հարցնել` ու՞մ խաղերն եք խաղում, իշխանությա՞ն: Հետաքրքիր է` ինչու՞ հենց Հրանտ Բագրատյանը, իսկ մյուս թեկնածունե՞րը:
Կարինե Հարությունյան,
Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու»։

Այս խորագրի վերջին նյութերը