Լրահոս

23.01.2013 12:25


Սերժ Սարգսյան. «Աշխատանքն է աղքատության լուծումը»

Սերժ Սարգսյան. «Աշխատանքն է աղքատության լուծումը»

Նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երկրորդ օրը սկսեց Ագարակից: Մշակույթի պալատում ունեցած ելույթում Սարգսյանը մասնավորապես ասել է. 
«Կայուն աճին զուգահեռ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երաշխավորենք սոցիալական արդարությունը մեր բոլոր քաղաքացիների համար, որպեսզի մարդիկ վստահ լինեն ոչ միայն ներկայի, այլև վաղվա օրվան։ Աղքատությունը շարունակում է մնալ լուրջ խնդիրներից մեկը, փորձը ցույց տվեց, որ սոսկ նպաստներով, բարեգործական միջոցառումներով այն լուծել հնարավոր չէ և հարկավոր է մանրազննին ուսումնասիրել աղքատությունը ծնող հանգամանքները։ Ես համոզված եմ, որ նպաստ ու թոշակ պետք է ստանան այն մարդիկ, ովքեր աշխատելու ունակ չեն՝ աշխատանքն է աղքատության լուծումը: Վերջին տարիներին մենք կարողացանք դուրս բերել կենսաթոշակային համակարգը անարդարության ճիրաններից, և հիմա եկել է պահը, որ փոխենք նաև այն: Կուտակային համակարգի ներդրմամբ կենսաթոշակային խնդիրները կլուծվեն»:

Այս խորագրի վերջին նյութերը