Լրահոս

23.01.2013 12:05


Սահակաշվիլին Ժվանիայի մահվան համար իրեն ուղղված մեղադրանքներն անհեթեթ է անվանել

Սահակաշվիլին Ժվանիայի մահվան համար իրեն ուղղված մեղադրանքներն անհեթեթ է անվանել

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահաշվիլին Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիային իր ամենամտերիմ ընկերն է անվանել։ Նա այս հայատարարությունն արել է՝ անդրադառնալով «Վրացական երազանք» կոալիցիայից իր հասցեին արվող մեղադրանքներին։ Սահակաշվիլին դրանք անհեթեթ է անվանել:

«Չգիտեմ, Զուրաբ Ժվանիան ավելի մտերիմ ընկերներ ունե՞ր, քան ես: Եթե ինչ–որ մեկը ցանկանում էր հետաքննել այդ դժբախտ դեպքը, առաջինը ես էի: Նոր իշխանությունը կատու է փնտրում մութ սենյակում: Թող փնտրի ինչ և ինչքան ուզում է»,-ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը վերսկսել էր Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունը: Ժվանիան մահացել էր 2005թ.: Նրան հայտնաբերել էին նահանգապետ Ռաուլ Յուսուպովի բնակարանում, ում ևս մահացած էին գտել: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ժվանիան և Յուսուպովը մահացել էին գազի արտահոսքից։ Սակայն  ընդդիմությունը պնդում է, թե տեղի է ունեցել սպանություն, որին առնչություն է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը