Լրահոս

23.01.2013 11:09


Երևանի նախկին փոխոստիկանապետ. «Ինձ թվում է՝ ՀՀ նախագահի թեկնածուների ցանկը անկատար է»

Երևանի նախկին փոխոստիկանապետ. «Ինձ թվում է՝ ՀՀ նախագահի թեկնածուների ցանկը անկատար է»
Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեսյբուքյան իր էջում գրել է.
«Հիասթափված եմ, շա՛տ... Ինչի նման է, ինձ թվում է ՀՀ նախագահի թեկնածուների ցանկը անկատար է: «Էպոսագետ-խորովածագետ» կա, նստացույցավոր կա, թեկնածուի մշտական տոմս՚՚ ունեցող ունենք, մեկի փոխարեն երկու նախկին արտգործնախարար, նախկին վարչապետ... Սակայն այս ծաղկաբույլը անկատար է, պակասում է պառկելու եւ թքախառը գոռալու Մեծն մասնագետը՝ Վարդգես Գասպարին:
Պատկերացնո՞ւմ եք, ինչ ամբողջական պատկեր կունենայինք... Ռուսերեն ասած՝ «ատպադ». ..
Ընտրվելու դեպքում Նախագահ Վարդգես Գասպարին (հնչում է չէ), համաժողովներին, բանակցություններին չհամաձայնվելու կամ դժգոհելու դեպքում անմիջապես կպառկեր, բոլորին ՝ նույնիսկ Պուտինին, շոկի մեջ կգցեր...
Կամ կգոռար՝ Ալիեւ սրիկա՛, Ալիեւ տակա՛նք ու ...Ալիեւը վախից, ամոթից ու զարմանքից անմիջապես Արցախը կտար մեզ...»։ 

Այս խորագրի վերջին նյութերը