Լրահոս

23.01.2013 18:05


Ընտրություններ 2013. Հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն

Ընտրություններ 2013. Հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն

«www.aravot.am» էլեկտրոնային թերթում տեղ գտած «Սերժ Սարգսյանի շտաբներում փող են բաժանում. հաղորդում է ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից մեկը» վերտառությամբ հոդվածը ՀՀ դատախազության աշխատանքային խմբի ղեկավարի կողմից ուղարկվել է ոստիկանություն:

2013թ. հունվարի 21-ին «aravot.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է հոդված` Սերժ Սարգսյանի շտաբներում փող են բաժանում. հաղորդում է ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից մեկը» վերտառությամբ:  

Հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար ՀՀ դատախազության աշխատանքային խմբի ղեկավարի կողմից այն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը