Մեծ Բրիտանիայի դեսպանի դիտարկումները Հայաստանի վերաբերյալ
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը իր պաշտոնական բլոգում ամփոփել է 2012թ. ընթացքում դեսպանատան կատարած հիմնական աշխատանքները և նաև արտահայտվել առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Դեսպանը ողջունել է նախագահ Սարգսյանի լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը՝ ցավալի համարելով, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում: «Բարի գալուստ 2013: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում գործող ՄԹ դեսպանները Լոնդոնի իրենց գործընկերների համար գրում են 2012-ի տարեկան հաշվետվությունները: Տարվա այս պահը լավագույն ժամանակահատվածն է անդրադառնալու համար 2012-ի ձեռքբերումներին, որոնցով հպարտանում ենք, ինչպես նաև՝ գալիք տարվա մարտահրավերներին։
Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համար 2012-ը առանձնացավ մի շարք նշանակալի պահերով.
• Սունդուկյան թատրոնի կողմից ներկայացվեց Շեքսպիրի «Ջոն արքա» աշխատության ժամանակակից փայլուն բեմադրություն, որն իրականացվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի՝ Շեքսպիրյան փառատոնի շրջանակում: • Հայաստան այցելեց Լորդ Ռոբին Բայրոնը՝ հռչակավոր Լորդ Բայրոնի հետնորդը: Նա Հայաստան էր այցելել մասնակցելու Երևանի՝ որպես Գրքի համաշխարհային մայրաքաղաք տոնակատարությանը: • Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տպավորիչ Խանջյան սրահում նշվեց թագուհու ծննդյան տարեդարձը: Մեզ այդ օրը միացավ Սովետական բանակի նախկին նավաստիներից մեկը, ով 60 տարի առաջ իր ծառայության ժամանակ ականտես էր եղել թագուհու թագադրման արարողությանը: • Սիրահարների այգում՝ մեր բարեկամների, ընկերների հետ միասին դիտեցինք Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: • Սեպտեմբերին Հայաստանում ընդունեցինք ևրոպայի նախարար Դևիդ Լիդինգթոնին: Նա իր այցով նոր ընթացք տվեց Հայաստան-Մեծ Բրիտանիա տնտեսական համագործակցային կապերին և կարևորեց Հայաստանի ևրաինտեգրման գործընթացը:
Մի քանի տարիների ընդմիջումից հետո այս տարի նոյեմբերին վերջապես կազմակերպեցինք բրիտանական առաջին առևտրային առաքելությունը Հայաստան:
Տարին, սակայն, ավարտվեց ողբերգությամբ՝ դեկտեմբերին մահացավ մեր սիրելի ընկեր՝ Լոնդոնում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը։
Օլիմպիական խաղերից հետո նոր ենք շունչ քաշել և այս տարի սկսում ենք մեծ ութնյակի նախագահությունը, առաջ տանելով մեր վարչապետի կողմից ընտրված երեք հիմնահարցեր՝ առևտուր, հարկեր և թափանցիկություն: Կարծում եմ՝ այս երեք խնդիրները շատ տեղին են Հայաստանի հետ մեր աշխատանքի, ինչպես նաև 2013-ին շարունակվող ամուր առևտրային կապերի հաստատման համար:
Այս հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ իմ հետագա բլոգերից մեկում:
Հորիզոնում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն են: Ուրախ եմ, որ Միացյալ թագավորությունը 25 դիտորդ է ունենալու ԵԱՀԿ ԺՄՀԻԳ առաքելության կազմում: Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը: Բայց նաև ցավում, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում:
Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում:
Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաև, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձևը և հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել: (հետաքրքիր է, որ չնայած բոլոր կանխագուշակումներին նախագահ Օբաման 2012-ին Միթ Ռոմնիից ավելի շատ միջոցներ ձեռք բերեց հիմանականում ընտրողների և ակտիվիստների հետ իր հաստատած կապերի միջոցով, ինչը նրան մինչև 200 դոլարի չափով փոքր նվիրատվություններ բերեց): Հաջորդ ամսվա ընթացքում ուսումնասիրելով ընտրարշավը և բոլոր կուսակցությունների անդամների հետ խոսելով մենք կփորձենք հասկանալ՝ էլ ինչ է կարելի անել արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովելու համար:
Բայց տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի և գործընկերների վստահությունը վերականգնելը: Արդյո՞ք սա տեղի կունենա:
Կողքից հետևելիս թվում է, որ պետական մարմինները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն ստորև նշված երեք ոլորտներին:
• Ընտրողների ցուցակներ: Տեղյակ եմ, որ տեղական ոստիկանության և կազմակերպությունների կողմից գովելի ջանքեր են գործադրվել ցուցակները ստուգելու և որոշ անճշտություններ վերացնելու համար (օրինակ’ ավտոտնակում գրանցված բազմաթիվ անուններ): Բայց այն փաստը, որ 1991-ից ի վեր ցուցակը շարունակում է մեծանալ, երբ մարդկանց ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ երկրի բնակչության քանակը նվազում է, հասարակ ընտրողի համար անհանգստության պատճառ է հանդիսանում: Գուցե տարեկան վերագրանցումը կարող է հարցի լուծման տարբերակ լինի և մարդկանց մոտ վստահություն առաջացնի: Մինչ այդ իշխանությունները կարող են ամեն ջանք գործադրել հետևելու և հետազոտելու համար այն ընտրական տեղամասերը, որտեղ ընտրությունների ընթացքում գրանցվել է ընտրողների աննախադեպ հոսք: • Հանրային ծառայողների ներգրավում: Հիանալի կլիներ լսել ընտրարշավի ընթացքում պաշտոնյաների կողմից հանրային ծառայողներին ուղղված ազդեցիկ հաղորդագրություններ անկողմնակալության կարևորության վերաբերյալ: • Բողոքներին արդյունավետ արձագանքում: Ոչ բոլոր բողոքներն են կարող բավարար ակներևլինել կամ իրավական հիմք ունենալ քրեական պատասխանատվության ենթարկելու համար, բայց եթե իշխանությունները ցույց տան, որ քաղաքացիների կողմից բարձրացրած անհանգստությանը արագորեն և լրջորեն արձագանքում են, ապա սա կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ և գուցե մեծացնի հասարակ ընտրողի վստահությունը իշխանությունների նկատմամբ»,–գրել է դեսպանը։
Մեծ Բրիտանիայի դեսպանի դիտարկումները Հայաստանի վերաբերյալ
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը իր պաշտոնական բլոգում ամփոփել է 2012թ. ընթացքում դեսպանատան կատարած հիմնական աշխատանքները և նաև արտահայտվել առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Դեսպանը ողջունել է նախագահ Սարգսյանի լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը՝ ցավալի համարելով, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում: «Բարի գալուստ 2013: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում գործող ՄԹ դեսպանները Լոնդոնի իրենց գործընկերների համար գրում են 2012-ի տարեկան հաշվետվությունները: Տարվա այս պահը լավագույն ժամանակահատվածն է անդրադառնալու համար 2012-ի ձեռքբերումներին, որոնցով հպարտանում ենք, ինչպես նաև՝ գալիք տարվա մարտահրավերներին։
Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համար 2012-ը առանձնացավ մի շարք նշանակալի պահերով.
• Սունդուկյան թատրոնի կողմից ներկայացվեց Շեքսպիրի «Ջոն արքա» աշխատության ժամանակակից փայլուն բեմադրություն, որն իրականացվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի՝ Շեքսպիրյան փառատոնի շրջանակում:
• Հայաստան այցելեց Լորդ Ռոբին Բայրոնը՝ հռչակավոր Լորդ Բայրոնի հետնորդը: Նա Հայաստան էր այցելել մասնակցելու Երևանի՝ որպես Գրքի համաշխարհային մայրաքաղաք տոնակատարությանը:
• Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տպավորիչ Խանջյան սրահում նշվեց թագուհու ծննդյան տարեդարձը: Մեզ այդ օրը միացավ Սովետական բանակի նախկին նավաստիներից մեկը, ով 60 տարի առաջ իր ծառայության ժամանակ ականտես էր եղել թագուհու թագադրման արարողությանը:
• Սիրահարների այգում՝ մեր բարեկամների, ընկերների հետ միասին դիտեցինք Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
• Սեպտեմբերին Հայաստանում ընդունեցինք ևրոպայի նախարար Դևիդ Լիդինգթոնին: Նա իր այցով նոր ընթացք տվեց Հայաստան-Մեծ Բրիտանիա տնտեսական համագործակցային կապերին և կարևորեց Հայաստանի ևրաինտեգրման գործընթացը:
Մի քանի տարիների ընդմիջումից հետո այս տարի նոյեմբերին վերջապես կազմակերպեցինք բրիտանական առաջին առևտրային առաքելությունը Հայաստան:
Տարին, սակայն, ավարտվեց ողբերգությամբ՝ դեկտեմբերին մահացավ մեր սիրելի ընկեր՝ Լոնդոնում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը։
Օլիմպիական խաղերից հետո նոր ենք շունչ քաշել և այս տարի սկսում ենք մեծ ութնյակի նախագահությունը, առաջ տանելով մեր վարչապետի կողմից ընտրված երեք հիմնահարցեր՝ առևտուր, հարկեր և թափանցիկություն: Կարծում եմ՝ այս երեք խնդիրները շատ տեղին են Հայաստանի հետ մեր աշխատանքի, ինչպես նաև 2013-ին շարունակվող ամուր առևտրային կապերի հաստատման համար:
Այս հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ իմ հետագա բլոգերից մեկում:
Հորիզոնում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն են: Ուրախ եմ, որ Միացյալ թագավորությունը 25 դիտորդ է ունենալու ԵԱՀԿ ԺՄՀԻԳ առաքելության կազմում: Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը: Բայց նաև ցավում, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում:
Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում:
Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաև, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձևը և հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել: (հետաքրքիր է, որ չնայած բոլոր կանխագուշակումներին նախագահ Օբաման 2012-ին Միթ Ռոմնիից ավելի շատ միջոցներ ձեռք բերեց հիմանականում ընտրողների և ակտիվիստների հետ իր հաստատած կապերի միջոցով, ինչը նրան մինչև 200 դոլարի չափով փոքր նվիրատվություններ բերեց): Հաջորդ ամսվա ընթացքում ուսումնասիրելով ընտրարշավը և բոլոր կուսակցությունների անդամների հետ խոսելով մենք կփորձենք հասկանալ՝ էլ ինչ է կարելի անել արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովելու համար:
Բայց տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի և գործընկերների վստահությունը վերականգնելը: Արդյո՞ք սա տեղի կունենա:
Կողքից հետևելիս թվում է, որ պետական մարմինները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն ստորև նշված երեք ոլորտներին:
• Ընտրողների ցուցակներ: Տեղյակ եմ, որ տեղական ոստիկանության և կազմակերպությունների կողմից գովելի ջանքեր են գործադրվել ցուցակները ստուգելու և որոշ անճշտություններ վերացնելու համար (օրինակ’ ավտոտնակում գրանցված բազմաթիվ անուններ): Բայց այն փաստը, որ 1991-ից ի վեր ցուցակը շարունակում է մեծանալ, երբ մարդկանց ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ երկրի բնակչության քանակը նվազում է, հասարակ ընտրողի համար անհանգստության պատճառ է հանդիսանում: Գուցե տարեկան վերագրանցումը կարող է հարցի լուծման տարբերակ լինի և մարդկանց մոտ վստահություն առաջացնի: Մինչ այդ իշխանությունները կարող են ամեն ջանք գործադրել հետևելու և հետազոտելու համար այն ընտրական տեղամասերը, որտեղ ընտրությունների ընթացքում գրանցվել է ընտրողների աննախադեպ հոսք:
• Հանրային ծառայողների ներգրավում: Հիանալի կլիներ լսել ընտրարշավի ընթացքում պաշտոնյաների կողմից հանրային ծառայողներին ուղղված ազդեցիկ հաղորդագրություններ անկողմնակալության կարևորության վերաբերյալ:
• Բողոքներին արդյունավետ արձագանքում: Ոչ բոլոր բողոքներն են կարող բավարար ակներևլինել կամ իրավական հիմք ունենալ քրեական պատասխանատվության ենթարկելու համար, բայց եթե իշխանությունները ցույց տան, որ քաղաքացիների կողմից բարձրացրած անհանգստությանը արագորեն և լրջորեն արձագանքում են, ապա սա կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ և գուցե մեծացնի հասարակ ընտրողի վստահությունը իշխանությունների նկատմամբ»,–գրել է դեսպանը։