Լրահոս

22.01.2013 17:18


Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոնի բացմանը

Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոնի բացմանը

Գորիսում «Համահայկական հիմնադրամի» միջոցներով կառուցված հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոնի բացմանը, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, մասնակցեց նախագահի թեկնածու, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Բացմանը ներկա են եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և ֆրանսահայ բարերարներ:

ՀՀ առողջապահության նախարարը նշել է , որ հիվանդանոցի կառուցումը կարևոր է առաջին հերթին այն իմաստով, որ այս տարածաշրջանում տարածված են սրտանոթային հիվանդությունները: Նա ընդգծեց, որ այսուհետ գորիսեցիները բուժօգնություն ստանալու համար ստիպված չեն լինի Երևան հասնել:

«Հիվանդանոցը կսպասարկի նաև արցախցիներին: Այստեղ կան բոլոր այն պայմանները, որոնք անհրաժեշտ են հիվանդների լիարժեք բուժումն ապահովելու համար: Նմանատիպ հիվանդանոց կար նաև Գյումրիում, սա իր տեսակով ողջ հանրապետությունում կարելի է համարել միակը»,- ընդգծել է նախարարը:

Հիվանդանոցի բարերար, «Հարավային Ֆրանսիա» հիմնադրամի նախագահ Լևոն Չոլաքյանը նշեց, որ իրենք հիվանդանոցի տեղն ընտրելիս հաշվի են առել, որ այն Ղարաբաղից շատ հեռու չլինի:

Այս խորագրի վերջին նյութերը