Լրահոս

22.01.2013 16:21


Բաց նամակ Դերենիկ Դումանյանին

Բաց նամակ Դերենիկ Դումանյանին

  ՀՀ առողջապահության նախարար` պարոն

                                                       Դերենիկ Դումանյանին

                                                                               “Կայուն զարգացում” ՀԿ նախագահ`

                                                              Արմեն Փարսադանյանից

Խնդրում ենք Ձեզ, տրամադրել /2007թ-ից մինչև 2012թ ներառյալ/, հանրապետությունում օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդություններով ախտորոշված քաղաքացիների քանակային վիճակագրական տվյալներ`ըստ մարզերի:

 “Կայուն զարգացում” ՀԿ-ը անհրաժեշտության դեպքում պատրաստակամ է օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել վերոնշյալ տեղեկատվության տրամադրման համար կատարված ծախսերը:

Գիտութունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոսֆերային կենտրոնի կողմից 2007թ-ին Սյունիքի մարզում իրականացվել է հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ մարզի մի շարք համայնքներում` հողում, ջրում, բանջարաբոստանային կուլտուրաներում ծանր մետաղների և տոքսիկ նյութերի առկայությունը տասնապատիկ անգամ գերազանցում են նորմային: ԶԼՄ-երում և քաղաքացիների շրջանում  հաճախակիացել են Սունիքի մարզի բնակչութան առողջական խնդիրների մասին ահազանգող քննարկումները, որոնց դեռևս չեն անդրադարձել պատկան մարմինները: Հաշվի առնելով վերջին տարիներին Սյունիքի մարզում հանքարդյունաբերության ծավալների աննախադեպ աճը, մենք ցանկանում ենք համեմատել Սյունիքի մարզի  և ալ մարզերի բնակչության շրջանում օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդությունների քանակային վիճակագրական տվյալները:

 "Կայուն զարգացում" ՀԿ նախագահ`  Արմեն Փարսադանյան 

Այս խորագրի վերջին նյութերը