ՌԴ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար. «Թուրքիայում տեղակայվելիք Patriot հրթիռները սպառնում են Հայաստանին»
«Սիրիայի հետ սահմանին Թուրքիայում տեղակայվելիք Patriot հրթիռները ոչ այնքան պաշտպանելու են Սիրիայի ենթադրյալ սպառնալիքից, որքան ուղղված են ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների դեմ»,–ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ այս մասին հայտնել է ՌԴ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Անատոլի Կորկունովը: Նա նշել է, որ Patriot հրթիռները սպառնալու են Հայաստանի անվտանգությանը. «Սահմանը մեզ մոտ է: Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է: Հայաստանը սպառնալիքի տակ է»: