Լրահոս

13.01.2011 12:22


Սպանել է եղբորը

Հունվարի 12-ին, ժամը 07.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Այգեստան գյուղի բնակիչ, 1946 թ. ծնված Վարդգես Ավագյանը տանը հանկարծամահ է եղել: Նույն օրը կատարված դիահերձման   ժամանակ Վ. Ավագյանի կրծքավանդակի մասում հայտնաբերվել էր կտրած-ծակած թափանցող վնասվածք' սրտի վնասումով և ներքին արնահոսությամբ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գիշերը, Ժամը 03.00-ի սահմաններում, Վարդգես Ավագյանի եղբայրը' 1944 թ. ծնված Վահիգ Ավագյանը, տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր եղբոր հետ, դանակով հարվածել նրա կրծքավանդակին ու սպանել նրան: Դանակն առգրավված է: Վահիգ Ավագյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը