Լրահոս

22.01.2013 14:09


Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել է Հրանտ Բագրատյանի հետ

Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել է Հրանտ Բագրատյանի հետ

Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի նախաձեռնությամբ կայացել է վերջինիս և ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հանդիպումը, որին ներկա էր նաև դեսպանատան առևտրի և զարգացման գծով խորհրդական Էրիկ Գյուլազյանը: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագիրը, քարոզարշավի ընթացքը, իշխանությունների պահվածքը և ընտրացուցակների խնդիրը: Հրանտ Բագրատյանը մանրամասն ներկայացրել է սոցիալական արդարության մոդելը, ինչը քարոզում է իր ծրագրով և բացատրել է, թե ինչպես կարելի է ընդամենը 100 քայլով երկրում արմատապես փոխել իրավիճակը: 
Հանդիպման ընթացքում թեկնածուի նախընտրական շտաբի անդամները տեղեկություններ են տրամադրել քարոզարշավի ընթացքի մասին: Առանձին խոսակցություն է ծավալվել ընտրացուցակների վերաբերյալ, մասնավորապես` 2 մլն 507 հազար ընտրողների ցուցակի շուրջ: Հրանտ Բագրատյանն ասել է, որ խնդիրն իր շտաբի կողմից ուսումնասիրված է և առաջիկա օրերին այդ կապակցությամբ նա հանդես կգա նամակով և հայտարարությամբ:

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը