Լրահոս

22.01.2013 13:52


Ֆիլիպինների դատարանում թոշակառուն երկու մարդու է գնդակահարել

Ֆիլիպինների դատարանում թոշակառուն երկու մարդու է գնդակահարել

Կանադացի 65-ամյա թոշակառու Ջոն Փուպն այսօր Ֆիլիպինների Սեբու քաղաքի դատարանի դահլիճում ատրճանակից անկանոն կրակ է բացել։ Երկու մարդ մահացել է՝ կանդացու դեմ դատական հայց ներկայացրած բժիշկն ու վերջինիս փաստաբանը։ Վիրավորվել է մեղադրյալի օգնականը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փուպը ինքնասպան է եղել, սակայն հետագայում պարզվել է, որ կանադացին մահացել է ոստիկանի պատասխան կրակից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը