Լրահոս

22.01.2013 21:22


ԱՄՆ-ի կրթության ոլորտի պաշտոնյաները 13-ամյա աղջկան խորհուրդ են տվել կուրծքը փոքրացնել

ԱՄՆ-ի կրթության ոլորտի պաշտոնյաները  13-ամյա աղջկան խորհուրդ են տվել կուրծքը փոքրացնել

Այդպիսի խորհուրդ է ստացել 13–ամյա աղջնակի մայր Տամի Ջեքսոնը, ով շրջանային կրթության խորհուրդ է դիմել՝ պահանջելով դստերը պաշտպանել հասակակիցների անդադար ծաղրանքներից: «Երբ ես դիմեցի շրջանային կրթության խորհրդին, այնտեղի աշխատակիցը հեռախոսով ինձ պատասխանեց, թե աղջկաս կուրծքն այնքան մեծ է, որ նրա վրա միշտ են ծիծաղելու, և միակ ելքը վիրաբույժի դանակն է: Եվ այդ ամենն ասվել է այնպիսի տոնով, ասես մեղավորը ես եմ: Իսկ իմ մեղքը ո՞րն է: Այսպիսին դստերս Աստված է ստեղծել»,–շրջանային կրթության խորհրդի նախագահ Քլայվ Կոուլմենին բողոքել է Տամին: Կոուլմենը, սակայն, պնդում է, թե այդպիսի բան լինել չէր կարող, և հավանաբար թյուրիմացություն է եղել, միաժամանակ խոստացել է ներքին խիստ հետաքննություն անցկացնել:  

Այս խորագրի վերջին նյութերը