Լրահոս

22.01.2013 13:22


Մերկ քնելն առողջությանը օգտակար է

Մերկ քնելն  առողջությանը օգտակար է

Պարզվում է, որ «մերկ» քունը օգտակար է ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիկական առողջության համար: Բանն այն է, որ այն մարդիկ, ովքեր անկողին են մտնում մերկ վիճակում, ավելի առողջ և հանգիստ են քնում, ինչը պայմանավորված է նրանով, որ հագուստը չի խանգարում մարմնի բնական ջերմաստիճանին, մարմինն էլ չի գերտաքանում:

«Մերկ» քունը նպաստում է սթրեսի հորմոն կորտիզոլի նվազեցմանը և բարելավում է մելաթոնինի ազդեցությունը, որը դանդաղեցնում է ծերացումը, բարձրացնում է իմունային համակարգի արդյունավետությունը և կարգավորում է նյութափոխանակության համակարգի գործունեությունը: Բացի այդ, մերկ քնելու պարագայում ակտիվորեն օքսիտոցին է արտադրվում, ինչը նվազեցնում է ոչ միայն կորտիզոլի արտադրությունը, այլ նաև նպաստում է հանգստության, վստահության բարձրացմանը և վախի զգացումի նվազմանը: 

Այս խորագրի վերջին նյութերը