Լրահոս

20.06.2009 14:39


Հայկ Բաբուխանյան. «Ինչ–որ խնդիրներ կան այդ կուսակցության շուրջը»

Հայկ Բաբուխանյան. «Ինչ–որ խնդիրներ կան այդ կուսակցության շուրջը»

-Մենք համագումարին մասնակցելու հրավեր չենք ստացել։ Համագումարը փակ է եղել նաև լրագրողների համար, ինչը մեզ համար տարօրինակ էր։ Մեր քաղաքական դաշտում եղել են փորձեր՝ ստեղծելու ինչ-որ նույնանուն կուսակցություն։ Պետք է որ հակառակը՝ կուսակցությունը շահագրգռված լիներ, որ հասարակությունն իր մասին տեղեկություններ ունենա։ Բացի դրանից, տարօրինակ է անվանումը, որովհետև արդեն կա Ռամկավար ազատական կուսակցություն, և կուսակցության անվանման շուրջն այդ վարիացիաները տարօրինակ են թվում։ Ժամանակին Դաշնակցության հետ էր նման բան կատարվում։ Կարծում եմ՝ դա առնվազն ցույց է տալիս, որ ինչ-որ խնդիրներ կան այդ կուսակցության շուրջը, նամանավանդ, որ ստեղծողները ժամանակին եղել են ՀՌԱԿ-ի կարկառուն դեմքերից,- «Ինչպե՞ս եք վերաբերվում Արմենական-ռամկավար ազատական կուսակցության ստեղծմանը» «7օր»-ի հարցին պատասխանել է ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը