Լրահոս

22.01.2013 22:16


Գեր մարդիկ ավելի հաճախ են մահանում պատահարներից

Գեր մարդիկ ավելի հաճախ են մահանում պատահարներից

Ամերիկացի գիտնականները եզրահանգել են, որ գեր մարդիկ ավելի հաճախ են մահանում ճանապարհատրանսպորտային պատահարներից։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «British Medical Journal» պարբերականում։ Գիտնականները ուսումնասիրել են 1996-2008թթ. ժամանակահատվածում մահացու ելքով 57,5 հազ. պատահար։ Պարզվել է, որ պատահարից մահանալու ռիսկը գեր մարդկանց մոտ շատ ավելին է։ Օրինակ, նորմայից 15-29% ավել ճարպակալում ունեցող վարորդները 21%-ով ավելի հաճախ են մահացել, քան մեքենա վարողները, ովքեր նորմալ քաշ ունեն։ 39-49% ավել ճարպակալում ունեցողների պարագայում տվյալ ցուցանիշը կազմել է ավելի քան 51%։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը