Սերժ Սարգսյանին ուղղած Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին պատասխանել է Հովիկ Աբրահամյանը
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին պատասխանել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ա. Մարտիրոսյանն ընդգծել է, որ այդ պատասխանն իրենց չի բավարարում և չի լուծում նամակում արծարծված խնդիրները։
–Բացառությամբ ԶԼՄ-ներին վերաբերող կետի։ Հեռուստատեսությունը նախորդ ընտրությունների համեմատ ավելի ազատ է,–ասել է Ա. Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում էնախագահի՝ հացադուլ հայտարարած մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանին՝ «Ժառանգության» ներկայացուցիչը խոստովանել է, որ անձամբ ինքը դժվար թե կարողանար հացադուլի նստել, անգամ ծոմ չի կարողանում պահել.
–Բայց եթե քաղաքացին որոշել է պայքարի այդ ծանր ձևն ընտրել, որը հակաօրինական չէ, ես նրան միայն առողջություն եմ մաղթում: Բայց առավել արդյունավետ կլիներ, եթե նա քաղաքական ակտիվություն ցուցաբերեր և շփվեր իր ընտրողների հետ, ինչը հացադուլը թույլ չի տալիս։
Սերժ Սարգսյանին ուղղած Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին պատասխանել է Հովիկ Աբրահամյանը
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին պատասխանել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ա. Մարտիրոսյանն ընդգծել է, որ այդ պատասխանն իրենց չի բավարարում և չի լուծում նամակում արծարծված խնդիրները։
–Բացառությամբ ԶԼՄ-ներին վերաբերող կետի։ Հեռուստատեսությունը նախորդ ընտրությունների համեմատ ավելի ազատ է,–ասել է Ա. Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է նախագահի՝ հացադուլ հայտարարած մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանին՝ «Ժառանգության» ներկայացուցիչը խոստովանել է, որ անձամբ ինքը դժվար թե կարողանար հացադուլի նստել, անգամ ծոմ չի կարողանում պահել.

7or.am