Արման Մելիքյանը քարոզարշավ չի իրականացնելու և հնարավոր է՝ ինքնաբացարկ հայտնի
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ տնտեսական, քաղաքական և սոցիալական մասով քարոզարշավ չի իրականացնելու, և զբաղվելու է բացառապես իրավական ընտրություններ ապահովելու հարցով:
–Պետք է իրավունք ունենանք իմանալ, թե որքան մարդ է հեռացել Հայաստանից, որքան է ընտրողների թիվը: Առանց դրա ընտրություններ անցկացնելն անիմաստ է։Սա որևէ մեկին մրոտելու փորձ չէ։ Բայց հանուն մեր պետականության՝ պետք է հանենք սուտը,–ասել է նա՝ ընդգծելով, որ ԿԸՀ–ի կողմից ընտրացուցակները թափանցիկ չդարձնելն ապացուցում է ընտրությունների ոչ իրավական լինելը։
Արման Մելիքյանը նշել է, թե այսպես շարունակվելու դեպքում, հնարավոր է, ընտրություններից մեկ օր առաջ հայտարարի, որ դրանք կեղծ են լինելու.
–Ես կարող եմ հրաժարվել ընտրություններին մասնակցելուց մինչև փետրվարի 8-ը՝ հայտարարելով, որ դրանք անօրինական են: Սակայն մենք չենք կասեցնելու մեր ընթացքն այդ օրը: Դա կանենք ընտրությունների նախօրեին, նույնիսկ այն դեպքում, երբ իմ անունը կլինի քվեաթերթիկում: Այնուամենայնիվ ես ոչինչ չեմ բացառում, ինքնաբացարկը՝ նույնպես:
Արման Մելիքյանը քարոզարշավ չի իրականացնելու և հնարավոր է՝ ինքնաբացարկ հայտնի
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ տնտեսական, քաղաքական և սոցիալական մասով քարոզարշավ չի իրականացնելու, և զբաղվելու է բացառապես իրավական ընտրություններ ապահովելու հարցով:
–Պետք է իրավունք ունենանք իմանալ, թե որքան մարդ է հեռացել Հայաստանից, որքան է ընտրողների թիվը: Առանց դրա ընտրություններ անցկացնելն անիմաստ է։ Սա որևէ մեկին մրոտելու փորձ չէ։ Բայց հանուն մեր պետականության՝ պետք է հանենք սուտը,–ասել է նա՝ ընդգծելով, որ ԿԸՀ–ի կողմից ընտրացուցակները թափանցիկ չդարձնելն ապացուցում է ընտրությունների ոչ իրավական լինելը։

7or.am