Լրահոս

22.01.2013 18:10


Արգենտինայում կալանավորները բանտի աշխատակիցներին պատանդ են վերցրել

Արգենտինայում կալանավորները բանտի աշխատակիցներին պատանդ են վերցրել

Արգենտինական «Ռոկե Սաենս Պենյա» բանտում 150  կալանավորներ բանտի երեք աշխատակիցներին պատանդ են վերցրել: Վեց մարդ վիրավորվել է, չորս բանտարկյալ փախուստի է դիմել:

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ բանտում բողոքի գործողությունը սկսվել էր նախօրեին։ Կալանավորները պահանջում են բանտի աշխատակիցներին պատժել դաժան վերաբերմունքի համար, բարելավել սննդի որակն ու բանտախցերում ապահովել ջրամատակարարում։

Այս խորագրի վերջին նյութերը