Էդուարդ Շարմազանով. «ՀՀԿ–ն արբանյակ կուսակցությունների ստեղծման կարիք չունի»
ՀՀԿ մամուլի խոսնակ Էուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է, որ առաջին անգամ է լսում ՀՌԱԿ-ը քայքայելու նպատակով իշխանությունների կողմից Արմենական-ռամկավարազատականկուսակցությունը հիմնադրելու մեղադրանքների մասին։
Նա նշել է, որ իշխանությունները կոալիցիա են կազմել, և Երևանի քաղաքապետի ընտրությունները ևս ապացուցեցին, որ ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ ՀՀԿ-ն հասարակությունում բարձր վարկանիշ ունեն։ Եվ, փաստորեն,իշխանությունները որևէ նման կազմակերպություն կամ արբանյակ կուսակցություն ստեղծելու կարիքը չեն զգում։
Իսկ ընդհանրապես, ՀՀԿ-ն ողջունում է քաղաքակիրթ մրցակցությունը քաղաքական համակարգում.
-Նոր կուսակցությունների ստեղծումը չի հակասում Սահմանադրությանը և այդ մարդկանց իրավունքն է։ Այն բոլոր գործառույթները, որոնք ձևավորվում են ժողովրդավար արժեքների և քաղաքակիրթ մրցակցության կանոների մեջ, մեզ համար ընդունելի են։
Էդուարդ Շարմազանով. «ՀՀԿ–ն արբանյակ կուսակցությունների ստեղծման կարիք չունի»
ՀՀԿ մամուլի խոսնակ Էուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է, որ առաջին անգամ է լսում ՀՌԱԿ-ը քայքայելու նպատակով իշխանությունների կողմից Արմենական-ռամկավար ազատական կուսակցությունը հիմնադրելու մեղադրանքների մասին։
Նա նշել է, որ իշխանությունները կոալիցիա են կազմել, և Երևանի քաղաքապետի ընտրությունները ևս ապացուցեցին, որ ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ ՀՀԿ-ն հասարակությունում բարձր վարկանիշ ունեն։ Եվ, փաստորեն, իշխանությունները որևէ նման կազմակերպություն կամ արբանյակ կուսակցություն ստեղծելու կարիքը չեն զգում։

7or.am