Լրահոս

22.01.2013 12:15


Քահանային չեն թույլատրել մտնել ցմահ դատապարտյալիների խուց

Քահանային չեն թույլատրել մտնել ցմահ դատապարտյալիների խուց

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում նե, որ օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել ռուս ուղղափառ եկեղեցու քահանաներից մեկը: Վերջինս հայտնել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սահմանափակում է իր մուտքը ցմահ դատապարտյալիների խուց: Բացի այդ նա դժգոհում էր, որ վարչակազմը իրեն թույլատրել է հանդիպել ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ դատապարտյալների հետ առանձին-առանձին, ինչը արդյունավետ չէ, քանի որ առանձին հանդիպումները խաթարում են այն դրական մթնոլորտը, ինչը ստեղծվում է երկու կամ ավելի անձանց հետ միաժամանակ աշխատելիս:

Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խումբը հունվարի 17-ին այցելել էր քրեակատարողական հիմնարկ` տեղում պարզելու առաջացած խնդիրը: 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի հետ քննարկման արդյունքում պարզ էր դարձել, որ ցմահ դատապարտյալների խուց ներս չթողնելու որոշումը պայմանավորված է եղել քահանայի անվտանգությունն ապահովելու հետ, քանի որ չորս հոգուց բաղկացած խցում միայն երկուսն են ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ, ինչը հնարավոր կոնֆլիկտի պատճառ կարող էր հանդիսանալ:

Աշխատանքային խմբի հետ քննարկման ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել թույլատրել քահանային հանդիպել ուղղափառ եկեղեցու հետևորդ երկու ցմահ դատապարտյալների հետ այլ սենյակում միաժամանակ: 

Վարչակազմը պատրաստ է նաև այս հարցը քննարկել անձամբ քահանայի հետ, և գտնել լուծման այլ տարբերակներ:

Այս խորագրի վերջին նյութերը