Ոստիկանը պատռել է «Հակահարված»–ի նկարը և փախել (տեսանյութ)
Այսօր առավոտյան «ՀԺ» օրաթերթի խմբագրության տարածքում, երբ «Հակահարված» art խմբի տղաները փակցնում էին իրենց հերթական street art-ի նկարները, նրանց են մոտեցել մի քանի ոստիկաններ՝ մոտավորապես 10-15 հոգի, և զգուշացրել են, որ այդտեղ նկար չփակցնեն: Տղաները հեռացել են այդ վայրից և նկարները փակցրել են իրենց սեփական մեքենայի վրա: Սակայն ոստիկանները մոտեցել են մեքենային, և նրանցից մեկն անմիջապես պատռել է մեքենայի վրա փակցված նկարն ու միանգամից փախել է, իսկ մյուս ոստիկանները մնացել են տարածքում: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում պատմել է «Հակահարված» art խմբի անդամ Արտակ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ ոստիկանները կատարել են օրենքի մի շարք խախտումներ, մասնավորապես՝ չեն ներկայացել և սեփականություն համարվող ավտոմեքենայի վրայից պոկել են նկարները՝ խախտելով սեփականության անձեռնմխելիության իրավունքը: