Լրահոս

22.01.2013 11:37


Վարդան Ղուկասյանի որդին մասնակցե՞լ է Դեդ Հասանի հուղարկավորությանը

Վարդան Ղուկասյանի որդին մասնակցե՞լ է Դեդ Հասանի հուղարկավորությանը

«168 ժամ» թերթի տեղեկություններով՝ անցած շաբաթ սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի՝ Մոսկվայում կիրակի օրը տեղի ունեցած հուղարկավորությանը Հայաստանից մասնակցածների թվում է եղել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախապես որոշված է եղել, որ Վարդան Ղուկասյանը եւս պետք է ներկա լիներ Ուսոյանի հուղարկավորությանը, սակայն քանի որ այն հայտնի պատճառներով հետաձգվել եւ տեղի է ունեցել հունվարի 20-ին, Գյումրիի քաղաքապետը չի մեկնել Մոսկվա, քանի որ այդ օրը համընկել է իր ծննդյան օրվա հետ: Փոխարենը՝ Ղուկասյանների ընտանիքի անունից Դեդ Հասանին հրաժեշտ է տվել Սպարտակ Ղուկասյանը, ով հայտնի է քրեական աշխարհում ունեցած կապերով եւ «օրենքով գող» դառնալու ցանկությամբ: Խնդիրն այն է, սակայն, որ անցած տարվա հայտնի իրադարձությունների պատճառով խուլիգանության համար մեղադրվող, որոշ ժամանակ հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը Հայաստան վերադառնալուց հետո ազատ էր արձակվել` բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ:
Ի դեպ, «168.am»-ը ոմն Արմինե Ղազարյանից էլեկտրոնային նամակ է ստացել, որում հայտնվում է, թե նամակի հեղինակը «շատ ստույգ տեղկատվություն» ունի այն մասին, որ Սպարտակ Ղուկասյանն այսօր մեկնել է Փարիզ:

Ըստ նույն աղբյուրի՝ Սպարտակի հետ է եղել նաեւ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Կոլյա Ղուկասյանը: Նշենք, որ մեկնաբանելով Սպարտակ Ղուկասյանի` Փարիզ մեկնելու մասին տեղեկատվությունը, Գյումրիի նախկին քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանն «Ա1+»-ին ասել է. «Մարդ է, իրա համար մեկնել է երեւի, իրավունք չունի՞: Իսկ ինչի՞ համար եք հետաքրքրվում: Ես տեղյակ չեմ, դուք ավելի լավ եք տեղեկացված: Մարդը գնացել է, էս քաղաքում ավելի շատ հետաքրքիր խնդիրներ կան, որ կարելի է լուսաբանել, ինչո՞ւ եք սեւեռվել էդ ընտանիքի անդամների վրա։ 

Այս խորագրի վերջին նյութերը