Կապված քաղաքացի Արմեն Օհանյանի 21.01.20132. ֆեյսբուքյան գրառումների հետ, որոնք վերարտադրվել են որոշ լրատվական կայքերում, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է.
Ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների որակավորման դասընթացներն անցկացվել են 2012 թվականի հունիսի 23-30-ը: Ընդհանուր առմամբ ներկայացված է եղել 3421 դիմում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված է եղել 611 դիմում, իսկ դաշինքի անդամ Հայոց համազգային շարժում կուսակցությունից՝ 462 դիմում: Դասընթացների անցկացման վայրի և ժամանակի մասին տեղադրվել է տեղեկատվություն ինչպես ԿՀԸ կայքում` ըստ ձևավորված խմբերի, այնպես էլ դիմումները ներկայացրած ՀԱԿ լիազոր անձին տեղեկացվել է դասընթացների կազմակերպման վայրի և ժամանակի մասին:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված 611 քաղաքացիներից դասընթացին մասնակցել են 300, որոնցից 243 դրական են հանձնել ստուգարքը և ստացել որակավորման վկայականներ, իսկ Հայոց համազգային շարժում կուսակցության ներկայացրած 462 քաղաքացիներից դասընթացին մասնակցել են 257-ը, որոնցից 233-ն են դրական հանձնել ստուգարքը` ստանալով վկայականներ:
Նշվածից միայն ակնհայտ է, որ քաղաքացի Օհանյանի դատողությունները՝ կապված ՀԱԿ անդամների որակավորման վկայականներն արհեստականորեն չտրամադրելու հետ, արդեն իսկ հորինվածք են և որևէ առնչություն չունեն իրականության հետ:
Ի դեպ, որակավորումը բացասական հանձնած դիմորդներից և որևէ մեկի կողմից անգամ բանավոր բողոք չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է քաղաքացի Օհանյանին, ապա հիշեցնենք, որ 0020 խմբում, որում ընդգրկված էր ինքը, դասընթացը տեղի է ունեցել 27.06.2012թ.: Նշված խմբում ընդգրկված 21 քաղաքացիներից դասընթացին մասնակցել են 12 քաղաքացիներ, որոնցից 9-ը դրական են հանձնել ստուգարքը: Քաղաքացի Օհանյանը, որը չի հիշում անգամ դասընթացի անցկացման օրը, նշված դասընթացին չի մասնակցել:
Ինչպես քաղաքացի Օհանյանի, այնպես էլ ՀԱԿ կողմից ներկայացված հայտերով բոլոր բացակայած քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները 23.07.2012թ.-ին էլեկտրոնային նամակով ուղարկվել են դաշինքի լիազորված անձին, ում կողմից ներկայացված էին եղել հայտերը:
Ստուգարքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը զետեղված է եղել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:
Քաղաքացի Օհանյանը ահազանգել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին միայն 21.01.2013թ-ին: Այսինքն, իր ենթադրյալ մասնակցության օրվանից գրեթե 7 ամիս հետո:
Տրամաբանական հարց է առաջանում, եթե ինչպես ինքն է նշում, մասնակցել է դասընթացներին, ապա ինչու՞ մինչ այժմ երբևէ չէր մտաբերում իր «մասնակցության» մասին, ինչու՞ չէր փորձում պարզել իր վկայականը չստանալու պատճառները. իհարկե այն պարզ պատճառով, որ չէր մասնակցել նշված դասընթացին:
Ի դեպ, Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի ընդունումից հետո կազմակերպված դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցելու համար ներկայացված է եղել 62.256 հայտ, դասընթացներին մասնակցել են 43.791 քաղաքացիներ, որոնցից 40.084 կամ որ նույնն է 91.5%-ը ատացել են որակավորման վկայականներ, և որևէ քաղաքացու կողմից որևէ գրավոր կամ բանավոր բողոք չի ներկայացվել և որևէ դժգոհություն չի հայտնվել:
ԿԸՀ պարզաբանումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով