Աշխարհ

21.01.2013 17:53


Տաճատ Վարդապետյանը, արժանապատվությունը ու Ջավախքի խնդիրը

Տաճատ Վարդապետյանը, արժանապատվությունը ու Ջավախքի խնդիրը

Այսօր իր մամլո ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը մի շարք մտքեր հայտնեց, որը զարմանալի էր և իր բովանդակությամբ և իր ձևով: Նախ սկսենք նրանից, որ սույն  գործիչը ողջ ջավախքահայության անունից հայտարարեց, թե վիրահայությունը աջակցում է գործող նախագահին: Այսպիսի հնամաշ քծնանքը 21-րդ դարում վաղուց արդեն չի օգտագործվում քիչ թե շատ կայացած երկրներում, եթե իհարկե չհաշվենք Ադրբեջանը կամ Թուրքմենիան:

Քծնանքի հաջորդ թիրախը Վրաստանի վարչապետն էր, ում նա դիֆերամբներ էր ձոնում`մոռանալով, որ ընդամենը մի քանի ամիս առաջ իր ողջ եռանդով ու, խախտելով Վրաստանի օրենսդրությունը, Ջավախքում քարոզչություն էր իրականացնում Սահակաշվիլիի օգտին: Վրաստանի նոր իշխանությունները ամենևին չեն մոռացել այս փաստի մասին, սակայն քծնանքի վաստակավոր այս գործիչը, չգիտես ինչու, համոզված է, որ անասելի քծնանքի շնորհիվ իր առաջ բոլոր դռները կբացվենու բոլորն ամեն ինչ արագ կմոռանան: Հիշեցնենք, որ նա այն եզակի անձերից է, ում գործողությունները միանշանակ են գնահատվում բոլոր նորմալ երկրներում, քանզի նրա բարեկամները ժամանակին գործուն աջակցություն էին ցուցաբերում Վրաստանի ղեկավարության կողմից իրենց փոքր հայրենիքում(Նինոծմինդայում) բանտ կառուցելու պլաններին`հայտարարելով, որ այն վտանգ չի ներկայացնում: Սա այն պարագայում, որ բանտի կառուցումը կարող էր Նինոծմինդայում լրջորեն փոխել բնակչությանդեմոգրաֆիական կազմը, քրեականացնել տարածաշրջանն ու ուղղակիորեն արդարացնել ուժայինների ներկայությունն այստեղՋավախքը դարձնելով Հայաստանից կտրված անկլավԵվ ահա այս անձնավորությունը, ում գործողությունների արդյունքում բազմաթիվ ջավախքցիներ լքում էին իրենց փոքր հայրենիքը ու մեկնում էին  Ռուսաստան, որ կարողանան պահել իրենց ընտանիքները, իրեն համարում է ջավախահայ գործիչ ու անգամ իրավունք վերապահում ջավախահայերի անունից հայտարարություն անել: Սակայն սա ողբերգության միայն մի փոքր մասն է:

Ավելի մեծ ողբերգություն է այն, որ Ջավախքում հայության շահերին դեմ աշխատող նման պնակալեզները մեծ արժեք ունեն ներկայիս ՀՀ իշխանությունների համար, որոնք ամեն կերպ ուզում են իրենց դրածոներին պահել և թույլ չտալ, որ ինչպես Վրաստանում են ընթանում, այնպես էլ Ջավախքում ընթանան առողջ պրոցեսներ: Այսպիսով առաջացել է պարադոքսալ իրավիճակ: Վրաստանի ներկայիս իշխանություններն ավելի շահագռգռված վրացահայության խնդիրների լուծմամբ, քան թե Հայաստանի ներկայիս նժդեհական համարվող ղեկավարությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝http://www.zham.am/index.php?lid=am&pageName=verlucakan&id=235776313

Այս խորագրի վերջին նյութերը