Աշխարհ

21.01.2013 16:53


Շիրակ Թորոսյան. «Առաջիկայում համաներմամբ ազատ կարձակվի նաև Վահագն Չախալյանը»

Շիրակ Թորոսյան. «Առաջիկայում համաներմամբ ազատ կարձակվի նաև Վահագն Չախալյանը»

Ծնունդով ջավախեցի ՀՀ ԱԺ պատգամավոր, Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը վստահ է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակից հետո հայ-վրացական նոր մակարդակի հարաբերություններ կառուցելու իրական հնարավորություն է ստեղծվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ ի տարբերություն Միխայիլ Սահակաշվիլիի՝ ջավախահայերին Բիձինա Իվանիշվիլի տված խոստումները աննախադեպ են և առարկայական:

Շ. Թորոսյանն ընդգծել է, որ Սահակաշվիլիի ժամանակ ջավախահայերը անհիմն դատվում էին, ճնշումների ենթարկվում, իսկ Իվանիշվիլին հայերի նկատմամբ քաղաքական իր առաջին քայլն արդեն արել է՝ հանվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Մելիք Ռաիսյանին առաջադրված մեղադրանքը:

–Ջավախահայերի հանդեպ հալածանքները դադարել են: Առաջիկայում համաներմամբ ազատ կարձակվի նաև Վահագն Չախալյանը,–ասել է Թորոսյանը:

Նա ասել է նաև, որ Հայաստանի, բայց առաջին հերթին հենց Վրաստանի համար է նպաստավոր Ռուսաստանի հետ հարաբերություններ կարգավորելը, և, օրինակ, աբխազական երկաթուղին գործարկելը.

Վրաստանը դրանով կազատագրվի թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական գերությունից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը