Լրահոս

21.01.2013 16:37


Փակ են Սելիմի լեռնանցքը, Հարթագյուղ, Բերդ– Ճամբարակ, Վերին Գետաշեն –Մադինա ավտոճանապարհները

Փակ են Սելիմի լեռնանցքը, Հարթագյուղ, Բերդ– Ճամբարակ, Վերին Գետաշեն –Մադինա ավտոճանապարհները

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 15։00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղառկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Լոռու մարզի Հարթագյուղ, Գեղարքունիքի մարզի Բերդ–Ճամբարակ, Վերին Գետաշեն –Մադինա ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք–Քարվաճառ (ԼՂՀ), Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը