Լրահոս

21.01.2013 15:32


Ուժեղ քամի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում

Ուժեղ քամի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում

Հունվարի 17-ի ժամը 18։00-ի սահման­նե­րում Սյունիքի մարզի տարածքում գրանցվել է ուժեղ քամի, որի հետևանքով վնասվել է.

- Շինուհայր գյուղի մանկապարտեզի տանիքը` 100 քմ մակերեսով և երկփեղկ պատուհանը` 6 քմ, թիվ 3 շենքի 9-րդ բնակարանի պատշգամբը` 21 քմ և պոլիմերային կոշկեղենի գործարանի վարչական շենքի թիթեղյա տանիքը` 150 քմ մակերեսով: Դեպքի վայրում է գտնվել  տեղի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը.

-Կապանի Շղարշիկ թաղամասում Ժ. Աբրահամյանին պատկանող անասնագոմի տանիքը և տան տանիքից մի հատված, «Ակունք» խաղասրահի թիթեղյա տանիքը` 15 քմ մակերեսով, Լ. Մինասյանին պատկանող թիվ 50 տան տանիքը` 4 քմ, Վ. Վարդանյանին պատկանող անասնագոմի տանիքը` 4 քմ և խոտի դեզի ծածկը` 20 քմ, Ս. Սարգսյանին պատկանող երկու ջերմոց` 160 քմ մակերեսով,  Հ. Բադալյանին պատկանող թիվ 59 տան տանիքը` 4 քմ մակերեսով: Դեպքի վայրում է գտնվել մարզային օպերատիվ խումբը.

-Գորիսի Արևշատ թաղամասի նախկին մանկապարտեզի թիթեղյա տանիքը` 312 քմ մակերեսով, թիվ 2 մանկապարտեզի տանիքը` 240 քմ և պատուհանը` 3 քմ, Սյունիքի թաղամասի թիվ 46 տան տանիքը` 30 քմ: Դեպքի վայրում է գտնվել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

***

Հունվարի 19-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում ուժեղ քամու հետևանքով  պոկվել և շրջվել են տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է գյուղի բնակիչ Յու. Խաչատրյանին պատկանող տան տանիքը` 130 քմ մակերեսով:

Վնասի չափը պարզելու համար ստեղծվելու է հանձնաժողով:

***

Հունվարի 20-ին՝ ժամը 22։58-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում ուժեղ քամուց քշվել է Ավետյանին պատկանող տան տանիքը` 50 քմ մակերեսով, ինչից փլուզվել է նաև տան արտաքին պատը` 6 քմ:

Կստեղծվի հանձնաժողով` վնասի չափը պարզելու և գնահատելու համար:

Զոհեր և տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը