Լրահոս

21.01.2013 14:57


Խաչմերուկներում պտտվող տեսանկարահանող սարքեր կտեղադրվեն

Խաչմերուկներում պտտվող տեսանկարահանող սարքեր կտեղադրվեն
Հունվարին մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային դեպքերը նվազել են։ Այս մասին այօսր հրավիրված ասուլիսում տեղեկացրել է ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը։ Նա նշել է, որ գրանցվել է  մահվան 1 դեպքով վրաերթ, վրաերթի 1 չբացահայտված դեպք, մեկ դեպքում էլ տաքսու վարորդն է ղեկին կաթվածից մահացել։
Տոն օրերին էլ՝ հատկապես հունվարի 1-7-ը, տուգանային հրապարակ է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց։  
Այս տարվա նորամուծությունն էլ կլինի շարժական և պտտվող տեսանկարահանող սարքերի կիրառումը, որոնք կկարողանան նկարահանել ամբողջ խաչմերուկը։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը