Լրահոս

21.01.2013 13:43


ՀԱԿ–ը ցավակցում է լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան կապակցությամբ

ՀԱԿ–ը ցավակցում է լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան կապակցությամբ

Հայ Ազգային Կոնգրեսը ցավով տեղեկացավ լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան մասին:

Նաիրա Մամիկոնյանը լրագրողական աշխարհում առանձնանում էր իր հատուկ գրչով, մասնագիտական հոտառությամբ և լրագրողական պրոֆեսիոնալիզմով: Հատկապես հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, մարտի 1-ի սպանդի և քաղբանտարկյալների հարցերում Նաիրան եղավ այն քիչ լրագրողներից մեկը, ով իր պրոֆեսիոնալ պարտքը կատարեց մինչև վերջ:

Հայ Ազգային Կոնգրեսն իր ցավակցություն է հայտնում Նաիրայի հարազատներին, մտերիմներին և գործընկերներին:

Հայ Ազգային Կոնգրես

Այս խորագրի վերջին նյութերը