Լրահոս

21.01.2013 13:14


Դատարանը մերժել է Նարինե Մկրտչյանի հայցը ընդդեմ ԿԸՀ–ի

Դատարանը մերժել է Նարինե Մկրտչյանի հայցը ընդդեմ ԿԸՀ–ի

ՀՀ վարչական դատարանը մերժել է Մամուլի ազգային ակումբի նախագահ, որպես նախագահի թեկնածու առաջադրված, բայց ընտրագրավը չմուծելու պատճառով ԿԸՀ–ի կողմից չգրանցված Նարինե Մկրտչյանի հայցը։ 

Հունվարի 17-ին նա դիմել էր ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝  ԿԸՀ թիվ 22-Ա որոշումն անվավեր ճանաչելու և իր թեկնածութամբ գրանցման մասին որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջներով: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը