Լրահոս

21.01.2013 12:42


Սելիմի լեռնանցքում ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել

Սելիմի լեռնանցքում ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել

Հունվարի 19-ին՝ ժամը 23։56-ին, ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին  (Սելիմի լեռնանցք) ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության և «Մարտունու ՃՇՇ» ՓԲԸ-ի հերթապահները:

Դեպքի վայր են մեկնել Գավառ քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները («Ուրալ» ամենագնաց) ավտոմեքենայով և «Մարտունու ՃՇՇ» ՓԲԸ-ի տեխնիկաները:

Հրշեջ-փրկարարները «Մարտունու ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ձյան արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա` 60 ուղևորներով:

Հունվարի 20-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, հրշեջ-փրկարարները դուրս բերված ուղևորներին ապահովել են ջեռուցմամբ, սննդով և տաք թեյով:

Ժամը 12։55-ին հրշեջ-փրկարարները ձնաբքից դուրս են բերել ևս 5 ավտոմեքենա:

Արգելափակված մեքենաներ Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհին

Հունվարի 20-ին՝ ժամը 13։26-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհին առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 16։17-ին հրշեջ-փրկարարները «Արագածի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ուժերով խցանումից դուրս են բերել մոտ 250 ավտոմեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը