«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը բոյկոտելու է Նժդեհի մասին ֆիլմը
«7օր»–ը «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնություն ստորագրությամբ հաղորդագրություն է ստացել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ի պատասխան մամուլի հրապարակումների և սոցիալական ցանցերում տեղ գտած շահարկումների, «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտնում է, որ բոյկոտելու է Նժդեհի մասին ռեժիսոր Քեշիշյանի ֆիլմը, քանի որ այն ստեղծվել է այն մարդկանց կողմից, ովքեր իրենց վարքուբարքով ու ծավալած գործունեությամբ ոչ միայն չեն համապատասխանում, այլև տրամագծորեն հակասում են նժդեհյան գաղափարներին:
Բավական է հիշել միայն, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ֆինանսավորվել է Թեղուտի անտառը ոչնչացրած «Վալեքս» ընկերության կողմից: Մյուս հովանավորը Սյունիք աշխարհի բնության թիվ մեկ թշնամին է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Միևնույն ժամանակ, անկախ ֆիլմի գեղարվեստական անորակությունից, չի կարելի ծաղրել ազգային հերոսին միայն այն պատճառով, որ նրա կերպարը ժապավենի վրա պղծված է ներկայացվում:
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնություն Սյունիքի մարզ, Գորիս»։
Հունվար 18–ին էլ «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հետևյալ հաղորդագրությունն էր տարածել.
««Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է մի խումբ ապազգային տարրերի կողմից «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դեմ ուղղված էժանագին արշավանքը:
Նախաձեռնությունը ստիպված է հիշեցնել, որ հենց Գարեգին Նժդեհի շնորհիվ է, որ հիմա մենք անկախ պետականություն ունենք: Եվ այսօր ուղղակի ապշել կարելի է այն տեսարանից, թե ինչպես են մի խումբ հայ երիտասարդներ հրճվում և հաճույք ստանում ֆիլմում հերոսի կերպարը ծաղրելուց՝ հրաշալի նվեր մատուցելով մեր թշնամիներին: Մեկ բան ակնհայտ է. առողջ միտք ու հոգի ունեցող հայ մարդն այսպիսի այլանդակություններ իրեն թույլ չի տա: Խելքի եկեք: Ներիր մեզ Գարեգին Նժդեհ, ներիր մեզ, որ քեզ ծաղրում են միայն նրա համար, որ Հայրենիք ես վերածնել, ներիր մեզ նրա համար, որ քեզ չի ծաղրում թշնամին, քո անունը ոտնակոխ է անում Հայը, քո արյունակիցը, ով քո արյունով վերծնվեց:
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը բոյկոտելու է Նժդեհի մասին ֆիլմը
«7օր»–ը «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնություն ստորագրությամբ հաղորդագրություն է ստացել, որը ներկայացնում ենք ստորև.
Միևնույն ժամանակ, անկախ ֆիլմի գեղարվեստական անորակությունից, չի կարելի ծաղրել ազգային հերոսին միայն այն պատճառով, որ նրա կերպարը ժապավենի վրա պղծված է ներկայացվում:
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնություն
Սյունիքի մարզ, Գորիս»։
Նախաձեռնությունը ստիպված է հիշեցնել, որ հենց Գարեգին Նժդեհի շնորհիվ է, որ հիմա մենք անկախ պետականություն ունենք:
Եվ այսօր ուղղակի ապշել կարելի է այն տեսարանից, թե ինչպես են մի խումբ հայ երիտասարդներ հրճվում և հաճույք ստանում ֆիլմում հերոսի կերպարը ծաղրելուց՝ հրաշալի նվեր մատուցելով մեր թշնամիներին:
Մեկ բան ակնհայտ է. առողջ միտք ու հոգի ունեցող հայ մարդն այսպիսի այլանդակություններ իրեն թույլ չի տա: Խելքի եկեք:
Ներիր մեզ Գարեգին Նժդեհ, ներիր մեզ, որ քեզ ծաղրում են միայն նրա համար, որ Հայրենիք ես վերածնել, ներիր մեզ նրա համար, որ քեզ չի ծաղրում թշնամին, քո անունը ոտնակոխ է անում Հայը, քո արյունակիցը, ով քո արյունով վերծնվեց: