Լրահոս

21.01.2013 12:14


Մամուլի ազգային ակումբի ցավակցական ուղերձը Նաիրա Մամիկոնյանի մահվան կապակցությամբ

Մամուլի ազգային ակումբի ցավակցական ուղերձը Նաիրա Մամիկոնյանի մահվան կապակցությամբ

Մամուլի ազգային ակումբը խոր ափսոսանքով և կսկիծով տեղեկացավ գործընկերոջ՝ լրագրող Նաիրա Մամիկոնյանի մահվան մասին։

Նաիրան ետխորհրդային շրջանի այն լրագրողներից էր, ով մասնագիտական ունակությունները  ձեռք բերեց ոչ թե ուսանողական լսարանում, այլ հայաստանյան իրականությունը պատկերելու՝ ոչ դյուրին իր աշխատանքում՝ միաժամանակ դառնալով Հայաստանի նոր լրագրության կարևոր մասնակիցներից մեկը՝ չդավաճանելով ինքն իրեն ու լրագրության  սկզբունքներին։

Մամուլի ազգային ակումբը ցավակցում է Նաիրայի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, «Առավոտ» օրաթերթի խմբագրակազմին և բոլոր այն  լրագրողներին, ովքեր Նաիրայի հետ աշխատելու բախտն են ունեցել։

Այս խորագրի վերջին նյութերը