Հունվարի 22-ին սփյուռքահայ մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանը ցուցմունք կտա
Վաղը՝ հունվարի 22-ին՝ ժամը 15:00-ին, Շենգավիթի դատարանում, ուր շարունակվում է Հարթունյան ընտանիքին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության հարկային պարտավորությունների գործով դատավարությունը, ցուցմունք կտա սփյուռքահայ մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանը: Հիշեցնենք, որ ըստ գործի՝ ընկերությունն ունի ավելի քան 64 մլն դրամի հարկային պարտավորություն:
Իսկ մինչ այդ, նախորդ դատական նիստում հարցաքննվել էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Ե. Զադոյանը:
«Ես ոչ մի ելակետային թիվ ինքս չեմ հայտնաբերել: Բոլոր ելակետային տվյալները հիմք եմ ընդունել քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից ինձ տրամադրված, արդեն իսկ գնահատված թվերից»,-պատասխանելով փաստաբաններ Հայկ Ալումյանի և Գևորգ Չաքմիշյանի հարցերին՝ նշել էր փորձագետը:
«Բայց քննիչը տեղեկություններ հավաքելու գործառույթ ունի, ոչ թե գնահատականներ տալու: Միգուցե ցանկանում եք ասել՝ պարզապես քննիչի տրամադրած ելակետային թվերի հիման վրա եք կազմել եզրակացությունը»,-փորձեց մանրամասնել պաշտպանական կողմի փաստաբաններից Գևորգ Չաքմիշյանը: Փորձագետը, սակայն, կրկնեց, որ քննիչն իր «Պարզեցի» մասում հստակ նշել է՝ գնահատված տվյալներ:
Փորձե՞լ է փորձագետը ստուգել քննիչի կողմից ներկայացված տվյալների մաթեմատիկական ճշտությունը հարցին հետևեց փորձագետի պատասխանը. «Մենք իրավունք չունենք ստուգելու այդ թվերը: Փորձագետը իրավական գնահատական անելու իրավասություն չունի: Չունեմ նաև մոնիթորինգի իրավասություն: Նախաձեռնողը քննչական մարմինն է, որը ինձ գնահատված տվել է: Ես հղում եմ արել հենց այդ մարմնի տված ելակետային թվերին: Կրկնում եմ՝ ինձ քննչական մարմինը տվել է գնահատված տվյալներ»:
Փորձագետը նաև ներկայացրեց, որ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունը ոչ ճիշտ տվյալներ մուտքագրելու հետևանքով գոյացրել է հարկային պարտավորություններ, որը, ըստ նախաքննության մարմնի, հասնում է ավելի քան 64 մլն դրամի: «Այդ սխալներն ամենատարբեր բնույթի են եղել՝ սկսած իրացման իրական ծավալների պակաս ներկայացմամբ, վերջացրած՝ շահութահարկի ոչ ճիշտ հաշվարկով: Ես իմ 48 էջում մանրամասն նկարագրել եմ»,-նշեց փորձագետ Զադոյանը: Իսկ սխալները արդյոք դիտավորությա՞ն հետևանք են, թե այլ պատճառ կա հարցին փորձագետը նշեց. «Դիտավորություն պարզելն իմ խնդիրը չի»:
«Մի՞թե հնարավոր չէր ավելի ճշգրիտ հաշվարկել թվերը՝ կասկածի տակ դնելով ելակետային թվերը». Հայկ Ալումյանի այս հարցին փորձագետը պատասխանեց այսպես. «Ես տրամադրված տվյալներին չէի կարող հակաճառել: Բայց եղել եմ ընկերությունում, նայել նաև գրքային մնացորդները, առաքման գիրքը նայել եմ: Դրանք համապատասխանել են փաստաթղթերի հետ: Իսկ եթե չհամապատասխաներ, ապա կարձանագրեի:
Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ ամեն դեպքում պարզ դարձավ, որ ընկերության երկու աշխատակիցների և մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանի դեմ հարուցված քրեական գործի, ստուգման ակտի և փորձագետի եզրակացության համար հիմք են հանդիսացել նախաքննության մարմնի կողմից տրամադրված տվյալները: Իսկ քննիչի ստացած երկու հիմնական թվերը՝ իրացման շրջանառությունը 20 տոկոսով ավելի ցածր ցույց տալը ՀԴՄ-ների թվերի հարցը վիճարկվում է դատական կարգով, և հարց է, թե ինչ իրավական գնահատական կտա դատարանը:
Հարթունյան ընտանիքի մամլո բաժին
Հ.Գ. Ի դեպ, Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Ե. Զադոյանը փորձաքննության ստաժի մասում նշել է, որ 25 տարի աշխատել է հարկային համակարգում և միայն 2010թ.-ից է աշխատում որպես փորձագետ: