Լրահոս

21.01.2013 11:40


Վանաձորի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել. մեկ մարդ զոհվել է

Վանաձորի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել. մեկ մարդ զոհվել է

Հունվարի 21-ին՝ ժամը 10։00-ին, ԱԻՆ–ը տեղեկություն է ստացել, որ ժամը 09։45-ին Վանաձոր քաղաքում` «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքից լսվել է պայթյունի ձայն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ամոնյակի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է աշխատակից, 1990 թ. ծնված Դ. Ասատրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը