Այսօրվանից պաշտոնապես մեկնարկեց 2013թ. փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը նախագահի թեկնածուները կիրականացնեն վճարովի և անվճար հեռուստառադիոեթերի, նախընտրական հանդիպումների և այլ միջոցներով։ Նախընտրական քարոզարշավի համար օրենքով սահմանված ժամանակահատվածը կավարտվի փետրվարի 16-ին՝ ժամը 24-ին: Փետրվարի 17-ն այսպես ասած լռության օր է. քարոզարշավի որևէ դրսևորում արգելվում է: Փետրվարի 18-ի առավոտյան ժամը 8-20-ն էլ կիրականացվի քվեարկությունը: Քվեաթերթիկում ԿԸՀ–ն ընդգրկել է առաջադրված 8 թեկնածուի՝ Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Արման Մելիքյան, Պարույր Հայրիկյան, Արամ Հարությունյան, Վարդան Սեդրակյան և Անդրիաս Ղուկասյան:
Նախագահական ընտրությունների քարոզարշավը սկսվեց

7or.am