ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նախագահին կոչ է անում մինչև ապրիլի 24-ը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նամակ է հղել, որում ասված է.
«Մենք շնորհավորում ենք Ձեզ` երկրորդ անգամ նախագահ ընտրվելու կապակցությամբ, եւ ԱՄՆ-ում ապրող երկու միլիոն հայերի անունից ցանկանում ենք տեղեկացնել Ձեր վարչակազմի հետ աշխատելու, ԱՄՆ քաղաքականության սկզբունքներին ու առաջնահերթություններին օժանդակելու` մեր շահագրգռության մասին։ Հայաստանը եւ ամբողջ աշխարհն այսօր ապահովագրված չեն վտանգներից, ինչը Հայոց ցեղասպանությունն իրականացնող երկրի անպատժելիության արդյունքն է: Կոչ ենք անում մինչեւ ապրիլի 24-ը հարգել Ձեր խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ԱՄՆ-ն տանել մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության ճիշտ ճանապարհով»: