Լրահոս

19.01.2013 14:09


Նինո Բուրջանաձեի ամուսինը վերադարձել է Վրաստան

Նինո Բուրջանաձեի ամուսինը վերադարձել է Վրաստան

Վրաստանի սահմանապահ ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեն (քաղաքական գործիչ Նինո Բուրջանաձեի ամուսինը) վերադարձել է Վրաստան։ Բիցաձեն 2011թ. գաղտնի լքել էր երկիրը, այն բանից հետո, երբ Վրաստանի ՆԳՆ-ը նրան մեղադրել էր ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու նպատակով հանցավոր խումբ ստեղծելու և անկարգություններ կազմակերպելու համար։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Բիցաձեն ասել է. «Ես վերադարձել եմ հայրենիք։ Ինչ վերաբերում է ապագա ծրագրերին, ժամանակը ցույց կտա»։

Օդանավակայնում նրան դիմվորել էր որդին, ով լրագրողներին հայտնել էր, որ իր հոր դեմ առաջ քաշված բոլոր մեղադրանքները սարքովի են։

Այս խորագրի վերջին նյութերը