Մակեդոնիայի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումն ավարտվել է մակեդոնացիների հաղթանակով՝ 4:1: Մեր կազմում միակ գոլը խփել է Գրիգոր Կապուկրանյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, ըստ էության, ասպարեզ է դուրս բերել փորձարարական կազմ: Մեր հավաքականը հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով 12. Վահե Պետրոսյան 4.Վլադիմիր Մխիթարյան 8.Գրիգոր Կապուկրանյան 11.Էդգար Կիրակոսյան 14.Արմեն Բաբայան: Երկու երկրների հավաքականների միջև նախորդ հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Սա վերջին փորձամրցումն էր Բուլղարիայում կայանալիք Ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներից առաջ:
Հիշեցնենք, որ մեր հավաքականի մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Ուելսի և Հունաստանի ֆուտզալի հավաքականները: Այս մասին տեղեկացնում է հայտնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը:
Մակեդոնիա-Հայաստան՝ 4:1
Մակեդոնիայի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումն ավարտվել է մակեդոնացիների հաղթանակով՝ 4:1: Մեր կազմում միակ գոլը խփել է Գրիգոր Կապուկրանյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, ըստ էության, ասպարեզ է դուրս բերել փորձարարական կազմ: Մեր հավաքականը հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով 12. Վահե Պետրոսյան 4.Վլադիմիր Մխիթարյան 8.Գրիգոր Կապուկրանյան 11.Էդգար Կիրակոսյան 14.Արմեն Բաբայան:
Երկու երկրների հավաքականների միջև նախորդ հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Սա վերջին փորձամրցումն էր Բուլղարիայում կայանալիք Ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներից առաջ:
Հիշեցնենք, որ մեր հավաքականի մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Ուելսի և Հունաստանի ֆուտզալի հավաքականները: Այս մասին տեղեկացնում է հայտնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը: