Լրահոս

20.06.2009 12:36


Սոս Գիմիշյան. «Մինչև վերջին քաղբանտարկյալը դուրս չգա, համաներումն իրականացված չի լինի»

-Օրենքի նախագծով մեր տասնյակից ավելի գործընկերներ, որ ոչ մի մեղք չունեն, մնալու են դատապարտված։ Դա թույլ է տալիս ինձ ասել, որ համաներումն իր խնդիրը չի լուծել. համաներում կոչվելու փաստացի իրավունքից զրկվել է,-«7 օր»-ի հետ զրույցում խոսելով հունիսի 19-ին ԱԺ-ի ընդունած «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի առաջարկի  մասին՝ ասել է ՔԺՎԿ նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը։

Նա նշել է, որ մինչև վերջին քաղբանտարկյալը դուր չգա,  համաներումն իրականացված չի լինի։

-Իշխանությունը, որը մեղավոր է մարդկանց արյունը թափելու մեջ,  չի կարողանում  իր մեջ ուժ գտնել և  նրանց, ում արարքները ընդհանրապես քրեորեն պատժելի չեն, ազատություն շնորհել։ Եվ դա բնական է,-ասել է Սոս Գիմիշյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը