Քաղաքական

19.01.2013 12:23


ԿԸՀ–ն նախագահի թեկնածուին չի տրամադրել Հայաստանից հեռացածների և քաղաքացիությունից հրաժարվածների մասին տեղեկատվությունը

ԿԸՀ–ն նախագահի թեկնածուին չի տրամադրել Հայաստանից հեռացածների և քաղաքացիությունից հրաժարվածների մասին տեղեկատվությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում մերժել է նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը: Նա դիմել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ պահանջելով հրապարակել ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, Հայաստանից հեռացածների ու ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածների մասին տեղեկատվությունը: Առաջին երկու հարցը ԿԸՀ–ն վերահասցեագրել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Իսկ Հայաստանից հետացածների մասին տեղեկատվությունը չի տրամադրել՝ այլ սուբյեկտներին հանձնարարականներ տալու ու նման տեղեկատվություն հավաքելու, հրապարակելու լիազորություններ չունենալու պատճառաբանությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը