Լրահոս

19.01.2013 11:57


Վահան Արծրունուն մեղադրել են հանուն փողի ազգային արժեքների վրայով անցնելու մեջ (տեսանյութ)

Վահան Արծրունուն մեղադրել են հանուն փողի ազգային արժեքների վրայով անցնելու մեջ (տեսանյութ)

Օրեր առաջ երգահան, հեղինակ կատարող Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Գարեգին Նժդեհի մասին Հրաչ Քեշիշյանի նկարահանած ֆիլմին և «Յա Գարեգին Նժդեհ» տեսանյութն էր տեղադրել։

Արծրունին նաև գրել էր. «Օ, մայ ԳԱՐԴԵՆ, էս ֆիլմը նայել էլ չի լինի!!!!!!!!!!!!!! :-))))))))))))»։
Այս գրառումը, պարզվում է, բուռն քննադատական արձագանք է ստացել, քանզի հիմա արդեն Վահան Արծրունին գրել է.
«Հարգելի ընկերներ, ստիպված եմ իմ նախորդ «ՓՈՍՏերիցս» մեկը՝ «Օ, մայ Գարդեն»–ը ջնջել, քանի որ Վահան Արծրունիատյացների, հիասթափվածների և ինձ տարբեր  առարկայական մոլուցքների մեջ մեղադրողների տիրույթ է դարձել... բանը հասավ նրան, որ ինձ մեղադրում են  հանուն փողի ազգային արժեքների վրայով անցնելու մեջ։ Ամեն ինչ կպատկերացնեի, բայց ոչ այդ վերջինը))))))։ Այսուհետ, ինձ ատող, չընդունող, իմ մեջ հիասթափվողներին ԿԽՆԴՐԵՄ  իմ էջը ազատել իրենց արժեքավոր ներկայությունից։ Իմ էջը միայն իմ և իմ ընկերների տիրույթն է այլևս»։
 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը