ՀԱԿ ակտիվիստ. «Իշխանական լրատվամիջոցների սիրելին դարձած մարդիկ չկային Դատախազության առաջ»
ՀԱԿ Ակտիվիստ Գուրգեն Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ի պաշտպանություն ՀԱԿ դատապարտված երիտասարդների ամեն ուրբաթ ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցող ակցիային։
«Դատախազության առաջ տեղի ունեցավ հերթական բազմամարդ քաղաքական միջոցառումը՝ ի պաշտպանություն ՀԱԿ երիտասարդ ակտիվիսների, մեկ անգամ ևս ապացուցելով, որ Հայաստանում օրինականության հաստատման պայքարում իրենց հաստատակամությունն ու վճռականությունը անքննելի է:
Այն մարդիկ, որոնք վերջին շրջանում դարձել են իշխանական լրատվամիջոցների սիրելին և ՀԱԿ-ին քննադատում են անվճառականության ու սխալ մարտավարությամբ շարժվելու համար, չկային ու չկային՝ իրենց համախոհների հետ միասին:
Հ.Գ. էյյյյյյյյյյյյ, պարոնա՛յք, չէ՞ որ դուք էլ նստած եք եղել, իսկ այս տղաները իրար մեջ ոչ մի կոնֆլիկտ ու հակասություն չեն ցուցաբերել ու ամեն հնարավորը ներդրել են ձեր ազատության համար»։
Գուրգեն Ասատրյանը ՀԱԿ–ի այն երիտասարդներից է, ով 2011թ. փետրվարի 24–ին Երեւանի Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոցից մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդ ակտիվիստների հետ միասին բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք։