Լրահոս

19.01.2013 11:30


Ուսուցիչներին վրդովեցրել է dasaran.am կայքում Բարբի տիկնիկի գովազդը

Ուսուցիչներին վրդովեցրել է dasaran.am կայքում Բարբի տիկնիկի գովազդը

Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս գրառումս ուղղում եմ dasaran.am կայքը ստեղծողներին ու դրա` որպես կրթական մակարդակի բարձրացմանը միտված լինելուն հավատացողներին:
Այդ կայքը ես մինչև հիմա օգտագործում եմ, որպես աշխատանքային վայր: Տեղադրում եմ աշակերտների գնահատականները, տեղադրում եմ տնային հանձնարարությունները:
Այս շաբաթվա սկզբում բացում եմ կայքը ու Բարբի տիկնիկի գովազդ է դրված: Ի՞նչ է սա: 
Հաճախ գրում եք, որ այս կայքը ի վերջո փոխարինելու է մատյաններին: Մատյանների վրա ոչ ոք Բարբի տիկնիկի նկար չի փակցնում: 
Իմ տեղադրած տնային հանձնարարությունները ամեն օր նայում են 96 աշակերտներ և ծնողներ: Ինչու՞ պիտի իմ աշխատանքի հաշվին, ինչ-որ մեկը գովազդ տեղադրելով գումար աշխատի: Ես սա գրում եմ նաև Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչների անունից՝ նրանց համաձայնությունն ունենալով»:

Այս խորագրի վերջին նյութերը