Առցանց դասախոսություններ՝ նորարարական մոտեցում կրթության ոլորտում
Ս/թ հունվարի 18-ին ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում տեղի ունեցավ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ–ի և «ԱՐՓԱ» ինստիտուտի /ԱՄՆ/ համատեղ կազմակերպած առաջին առցանց դասախոսությունը:
Օգտագործելով համացանցի հնարավորությունները` ԱՄՆ-ից առցանց դասախոսությամբ հանդես եկավ մեր հայրենակից պրոֆ. Զավեն Կապրիելյանը /ՙ«Ալբերտ Էյնշտեյն» բժշկական քոլեջ, ԱՄՆ/: Դասախոսության թեման էր՝ Աքսոնային կառավարումը կենտրոնական նյարդային համակարգի զարգացման միջնափուլում:
Փաստելով կենսաբանության ոլորտում այս աննախադեպ նախագծի հաջողված փորձը՝ ՙԵրիտասարդ կենսաբանների ասոցիացիա՚ ՀԿ և ՙԱՐՓԱ՚ ինստիտուտը նախատեսում են շարունակական դարձնել առցանց դասախոսությունները, ինչը հնարավորություն կտա երիտասարդ գիտնականներին տեղեկանալ աշխարհի տարբեր գիտական հիմնարկներում աշխատող ինչպես հայ, այնպես էլ այլազգի առաջատար գիտնականների գործունեության և գիտության վերջին ձեռքբերումների մասին:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ